Մատչելիության հղումներ

Ընտանեկան բռնության դեպքերով ՔԿ վարույթում 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 331 քրեական գործ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 նյութ, որոնցից 5-ը՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

Ըստ հաղորդագրության, տվյալ ժամանակահատվածում կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 331 քրեական գործ, որոնցից 9-ը՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ընդ որում, Քննչական կոմիտեի վարույթում գտնվող հիշյալ 331 քրեական գործերից 274-ը վարույթ է ընդունվել 2019 թվականի առաջին կիսամյակում, իսկ 57-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր: Նշված ժամանակահատվածում հարուցվել է 176 քրեական գործ, որոնցից 3-ը՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

Վերը նշված հանցագործություններով թվով 209 անձ ներգրավված են եղել որպես մեղադրյալներ, ընդ որում 77 անձ եղել է 18-35 տարեկան, 132-ը՝ 35 տարեկանից բարձր:

Կոմիտեն նշում է, որ վարույթում գտնվող գործերով եղել են թվով 312 տուժողներ, որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 10-ը՝ 12-14 տարեկան, 6-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 16-18 տարեկան, 124-ը՝ 18-35 տարեկան, 139-ը՝ 35 տարեկանից բարձր:

2019թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել են ընտանեկան բռնության վերաբերյալ 206 քրեական գործեր, որոնցից 7-ը՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 44 քրեական գործ 45 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ):

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG