Մատչելիության հղումներ

«Մեր ընտրած ուղին անշրջելի է»․ Բակո Սահակյան


Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Վերածննդի հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքում ԼՂ նախագահ Բակո Սահակյանը բարձրաձայնեց «միացյալ հայրենիք ունենալու երազանքի մասին»։

Կարևորելով «Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնությունը», Սահակյանը հիշեցրեց․ - «Այդ նույն եռամիասնությամբ հաղթահարել ենք պատերազմի ընթացքում ստացած խորը վերքերը, լուծել ենք ու լուծում ենք բազմաթիվ ծրագրեր: Այդ եռամիասնության շնորհիվ թևակոխել ենք կայուն փուլ»:

Հայտարարելով, որ հայ ժողովրդի ամենամեծ սխրագործություններից մեկը արցախյան շարժումն է, ԼՂ նախագահը շարունակեց․ - «Այսօր՝ այստեղ, ևս հայտարարում եմ, որ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելությունը հաստատակամությամբ կատարելու՝ ստեղծելու նախադրյալներ հաջորդ հաղթանակների համար: Ողջունելով Հայաստանի վարչապետին, մեր քույրերին, եղբայրներին, ուզում եմ ասել, որ մեր ընտրած ուղին անշրջելի է»:

«Մենք գնալու ենք մեր առաջադրանքների ու երազանքների հետևից, հետևողականորեն աշխատանքներ ենք իրականացնելու Արցախի միջազգային ճանաչման համար՝ մոտենալով միացյալ հայրենիք ունենալու մեր երազանքին», - շեշտեց Բակո Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG