Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Տեքսաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:
Ըստ վարչապետ պաշտոնական կայքէջի, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա ԱՄՆ Տեքսաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որոնք բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձան»:
«Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հղում Ձեզ, Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Ձեզ հետ միասին աղոթում ենք բոլոր անմեղ զոհերի համար և մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին», - նշված է ուղերձում։
Երեկ ԱՄՆ Տեքսաս և Օհայո նահանգներում տեղի են ունեցել զանգվածային սպանություններ, որոնց հետևանքով 29 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը՝ վիրավորվել: