Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ ականավոր գիտնական, Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ:

«Անգնահատելի է պրոֆեսոր Տատրյանի գիտական վաստակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում։ Որպես համեմատական ցեղասպանագիտության հիմնադիր՝ հայազգի անվանի գիտնականը բազում ծանրակշիռ աշխատություններ է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, լրջագույն աշխատանք իրականացրել Ցեղասպանության իրավական և փաստագրական կողմերի հետազոտության բնագավառում։ Նրա թողած հարուստ գիտական ժառանգությունը կշարունակի մեծ դերակատարում ունենալ ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իր հեռագրում գրել է Փաշինյանը:

Խորին ցավակցություն հայտնելով ականավոր գիտնականի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին, Հայաստանի վարչապետն ընդգծում է․ - «Նրա հիշատակը և ազգանվեր գործունեությունը վառ կմնա հայ ժողովրդի սրտում»:

Վահագն Տատրյանը վախճանվել է օգոստոսի 2-ին՝ 93 տարեկանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG