Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


Հանրապետության տարածքում` օգոստոսի 3-ի ցերեկը, 4-7-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG