Մատչելիության հղումներ

Զինդատախազությունը առաջին կիսամյակում բացահայտել է պետությանը պատճառված 9,7 մլն դրամի վնաս


Պետական շահերի պաշտպանության ոլորտում Զինվորական դատախազության կողմից իրականացված աշխատանքի արդյունքում 2019 թվականի առաջին կիսամյակում բացահայտվել է պետությանը պատճառված մոտ 9 մլրդ 752 մլն դրամի վնաս։ Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության, նույն ժամանակահատվածում վերականգնվել է 321,4 միլիոն դրամ վնաս:

Պետությանը պատճառված չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

Այս տարվա նշված ժամանակահատվածում Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 188 ուսումնասիրություն, որը քանակական առումով 20-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։ Ուսումնասիրություններից 102-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ համապատասխան միջոցներ: Մասնավորապես՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հարուցվել է 20 քրեական գործ։

Դատախազությունը համեմատության համար նշում է, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում Զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների շրջանակում բացահայտված վնասի չափը կազմել է մոտ 264 միլիոն դրամ, այսինքն՝ այս տարվա արդյունքներից մոտ 37 անգամ պակաս, իսկ վերականգնման ցուցանիշը՝ 60.8 միլիոն դրամ կամ 5.2 անգամ պակաս:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG