Մատչելիության հղումներ

Բագրատաշենի մաքսակետում քաղաքացին ինքնավնասմամբ փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց


Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում երեկ ի պատասխան մաքսակետի աշխատակիցների՝ Հայաստան ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց` ինքնավնասման դիմելու միջոցով: Այս մասին հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո քաղաքացին վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձևակերպման աշխատանքները, ստացել իր բեռը և հեռացել, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG