Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Թալակվաձեն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր


Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջը, Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Թալակվաձեն գոհունակությամբ ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերակատարությունը՝ որպես Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ հարթակի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ շեշտելով խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման առաջնահերթությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Քացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG