Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին ծննդյան օրվա առթիվ


Հայաստանի և Իտալիայի նախագահների հանդիպումը Երևանում, 31-ը հուլիսի, 2018թ․
Հայաստանի և Իտալիայի նախագահների հանդիպումը Երևանում, 31-ը հուլիսի, 2018թ․

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ:

«Ջերմությամբ եմ հիշում Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև մեր հանդիպումներն Իտալիայում: Մեր գործնական և անձնական շփումների ընթացքում մշտապես տպավորվել եմ Ձեր իմաստությամբ, տեսլականով և քաղաքական մեծ փորձով: Պատրաստակամ ենք իրականացնել նոր ծրագրեր, որոնք առավել կընդլայնեն և կամրապնդեն մեր պետությունների միջև բազմոլորտ համագործակցությունը», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Սարգսյանը Մատարելլային մաղթել է քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Իտալիայի նախագահն այսօր դարձավ 78 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG