Մատչելիության հղումներ

Ճապոնիայի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանի վերին պալատի ընտրություններում


Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը համոզիչ հաղթանակ է արձանագրել երկրի խորհրդարանի վերին պալատի՝ կիրակի օրը կայացած ընտրություններում:

Լիբերալ-դեմոկրատները և նրանց կրտսեր կոալիցիոն գործընկեր «Կոմեիտո» կուսակցությունը տիրացել են խորհրդարանի վերին պալատի 124 մանդատներից 74-ին, սակայն դա, ըստ ճապոնական աղբյուրների, բավարար չէ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար:

Նախընտրական շրջանում վարչապետ Աբեն խոստացել էր 85 մանդատ ստանալու դեպքում փոխել երկրի սահմանադրության 9-րդ հոդվածը:

1947 թվականին ամերիկյան կողմի պարտադրանքով ընդունված այս հոդվածի համաձայն Ճապոնիան հրաժարվում է միջազգային վեճերը պատերազմով հանգուցալուծելու իր ինքնիշխան իրավունքից և հրաժարվում է լիարժեք Զինված ուժեր ստեղծելու գաղափարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG