Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների դեմ պատժամիջոցների նախագիծ


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Ուկրաինայի հարցերով հանձնախումբը ներկայացրել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրենսդրական նախագիծ` անցյալ տարվա նոյեմբերին Կերչի նեղուցում 24 ուկրաինացի նավաստիներին գերեվարելու համար։

Հանձնախմբի չորս համանախագահների հայտարարությունում ասված է, որ այսպես կոչված Նավաստիների մասին օրինագծը վերաբերելու է ՌԴ ԱԴԾ 24 բարձրաստիճան սպաների և նրանց մերձավոր գործակիցներին։

Դեմոկրատներ Մարսի Քեփթուրն ու Մայք Քիգլին, հանրապետականներ Էնդի Հարիսն ու Բրայան Ֆիցփաթրիքը հայտարարել են, որ «Միացյալ Նահանգները շարունակում է խստորեն դատապարտել Ուկրաինայի ռազմածովային նավատորմի վրա Ռուսաստանի հարձակումը և 24 նավաստիների ապօրինի ձերբակալությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG