Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը ուժի մեջ թողեց ուկրաինացի նավաստիների կալանավորման որոշումը


Ռուսաստան - Ուկրաինացի նավաստիները Մոսկվայի դատարանում, 27-ը մայիսի, 2019թ․

Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել ավելի վաղ կայացված որոշումը, ըստ որի՝ անցած տարի գերեվարված ուկրաինացի 24 նավաստիները պետք է առնվազն մինչև հուլիս մնան անազատության մեջ:

Համբուրգում տեղակայված Ծովային հարցերով ՄԱԿ-ի հատուկ դատարանը, մինչդեռ, երկու օր առաջ որոշում էր կայացրել, որ ուկրաինացի նավաստիները պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Ապրիլին Մոսկվայի Լեֆորտովո շրջանի դատարանը որոշել էր մինչև հուլիս երկարաձգել նավաստիների կալանքը՝ պատճառաբանելով, որ հետագա քննության անհրաժեշտություն կա:

Նավաստիներից բացի, անցած տարվա նոյեմբերին Ռուսաստանը կալանել է ուկրաինական երեք նավ:

Այս հարցը շարունակում է սուր հակասության պատճառ հանդիսանալ, մի կողմից, Ուկրաինայի և Արևմուտքի, մյուս կողմից՝ Ռուսաստանի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG