Մատչելիության հղումներ

Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ


Լուսանկարը՝ ԱԺ աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ աշխատակազմի լրատվականի

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի՝ Հայ դատի գրասենյակի և Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը:

Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց իրականացման հարցում Ամերիկայի Հայ դատի գրասենյակը և Ամերիկայի Հայկական համագումարը կարող են իրենց ներդրումն ունենալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG