Մատչելիության հղումներ

Բադասյան․ «Ճգնաժամ կա էն պահից, երբ սահմանադրական փոփոխություններ են իրականացվել, որը չի ծառայել հանրային շահին»


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ազատության» տաղավարում, 14-ը հուլիսի, 2019թ․
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ազատության» տաղավարում, 14-ը հուլիսի, 2019թ․

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ ՍԴ-ում կա ճգնաժամ:

Գրիգորյանը իր հայտնի նամակով պնդում է, որ խնդիրը չի կարող կարգավորվել Սահմանադրական դատարանի շրջանակում, և անհրաժեշտ է ՍԴ-ի դատարանակազմական գործիքին առչնություն ունեցող մի շարք մարմինների միջամտությունը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․

Ռուստամ Բադասյան․ - Ես կարծում եմ, որ խնդիրները խորքային են, և այդ խնդիրները առաջացել են ոչ թե Վահե Գրիգորյանի կամ ՍԴ տարբեր անդամների տարբեր կարծիքներով, կամ ՍԴ դատավորների, այլ խնդիրը առաջացել է այն ժամանակ, երբ որ Հայաստանում որոշվել է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որը չի բխել հանրային շահից, այլ անձնական շահը սպասարկելու նպատակ է հետապնդել, և այս գործընթացում որոշ անձինք իրենց անձնական շահը հետապնդելով այս կամ այն՝ իրենց համար բարենպաստ իրավիճակին են հասել: Ես կարծում եմ, որ ճգնաժամը առաջացել է այդ պատճառով առաջին հերթին:

«Ազատություն»․ - Այսինքն, Դուք ընդունում եք, որ ճգնաժամ կա:

Բադասյան․ - Ճգնաժամ կա էն պահից սկսված Հայաստանի Հանրապետությունում, երբ որ սահմանադրական փոփոխություններ են իրականացվել, որը չի ծառայել հանրային շահին:

«Ավելի վատ կենսագրություն ունեցող դատավորներ ընտրվեցին»

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը «Ազատության» տաղավարում, 14-ը հուլիսի, 2019թ․
«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը «Ազատության» տաղավարում, 14-ը հուլիսի, 2019թ․

Դատավորների ընդհանուր ժողովը անցած շաբաթ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի երեք դատավորներին, որոնց ընտրությունը վերապահված է իրեն: Ազգային ժողովի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր խմբակցությունները լուրջ վերապահումներ ունեին ԲԴԽ դատավորների ընտրության հարցում:

«Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր նաև «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․

Էդմոն Մարուքյան․ - Էն դատավորները, որոնք որ կային ԲԴԽ-ում և հրաժարական տվեցին էն սկսված գործընթացից հետո, փաստորեն, նրանցից ավելի վատ կենսագրություն ունեցող դատավորներ վերընտրվեցին, կամ, այ ինչպես Դուք նշեցիք կոնկրետ տվյալ պարագայում՝ Նաշխուն Տավարացյանի մասով, ինքը 8 ամիս, 9 ամիս առաջ ընտրվում է Ժողովի կողմից որպես ԲԴԽ անդամ, սակայն նա հրաժարականի դիմում է ներկայացնում, այսինքն՝ արհամարհում է էդ ընտրությունը, հետո ասում են՝ «դե դու պետք է երդում տաս, որ նոր հրաժարականի դիմումը ընդունենք», երդում չի տալիս, որ հրաժարականի դիմումը ընդունեն, հետո անցնում է 9 ամիս՝ մեկ էլ հանկարծ ինքը երդում է տալիս, ու այդ Ժողովը դատավորների, այսինքն՝ ղեկավարությունը, ընդունում է, որ սա նորմալ է, ու մի թեկնածուն էլ էս ձևով է հաստատվում: Այսինքն, երեք թեկնածուները, որ հիմա ներկայացված են՝ մեկը Նախշուն Տավարացյանն է, որը որ բավականին խայտառակ գործերով ներգրավված դատավոր է եղել՝ «Ա1+»-ի փակումը, կարծում եմ, լավագույն օրինակն է, որ պետք է էստեղ շեշտել: Իսկ ինչ վերաբերում է Ռուբեն Վարդազարյանին, ապա, գիտեք, նա հայտնի է մեզ մոտ՝ իրավապաշտպաններիս մոտ, որպես մի դատավոր, մի դատարանի նախագահ, որը միշտ եղել է հերթապահ և միշտ օպերատիվ-հետախուզական միջոցների սանկցիաները բավարարել է իրավապահ մարմինների, ԱԱԾ-ի՝ ներքին դիտում, գաղտնալսումներ, արտաքին դիտում․․․

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 14-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG