Մատչելիության հղումներ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է


Լուսանկարը և տեսանյութը՝ ԱԻՆ-ի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) այսօր առավոտյան հաղորդում է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է:

Երեկ ժամը 20:24 «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 21:23 հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Այնուհետև դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 3 խումբ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:21-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:

Ժամը 01:41-02:39-ը երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից 4 ջրատար և 67 փրկարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG