Մատչելիության հղումներ

Հրդեհ Ծիծեռնակաբերդի մոտակայքում, հրդեհաշիջմանը մասնակցում են նաև քաղաքապետարանից 4 ջրատար և 59 փրկարար․ ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ նախարարության, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են քաղաքապետարանից 4 ջրատար և 59 փրկարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG