Մատչելիության հղումներ

Ֆրանսիան նշում է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավումը


Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավումը: Փարիզում զինվորական շքերթ է անցկացվել:

Հանդիսությանը ներկա էր Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնը, արտասահմանցի հյուրերի թվում էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Շքերթն ավարտվել է ողջունելով վերջին տարիների ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված ֆրանսիացի զինվորներին: Զինվորներին ու նրանց ընտանիքի անդամներին ողջունել է Ֆրանսիայի նախագահը:

Այսօր երկրով մեկ ժողովրդական տոնախմբություններ, համերգներ են տեղի ունենում: Ուժեղացված է անվտանգությունը, երեք տարի առաջ հուլիսի 14-ին ահաբեկչական հարձակում էր իրականացվել ծովափնյա Նիս քաղաքում:

Բաստիլի գրավումով՝ 1789 թվականի հուլիսի 14-ին սկսվեց միապետության դեմ հեղափոխությունը, որը մեծ հետք թողեց Ֆրանսիայի ու ամբողջ աշխարհի պատմության վրա:

Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG