Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է. - «Ուրախությամբ եմ փաստում, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև դարավոր բարեկամական կապերը մեզ այսօր հնարավորություն են ընձեռում մեր երկրների միջև ամրապնդել սերտ և իրավամբ արտոնյալ փոխհարաբերություններ, երկկողմ և բազմակողմ համագործակցություն՝ քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:
Ֆրանսիայի և Հայաստանի միջև ակտիվ են կապերը բոլոր մակարդակներում՝ կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և, իհարկե, քաղաքացիների միջև: Այդ կապերը ամուր խարսխված են փոխըմբռնման, ֆրանկոֆոնիայի ընտանիքում իր հաստատուն տեղը զբաղեցնելուն ուղղված Հայաստանի վճռականության, ինչպես նաև հայկական համայնքի, Ֆրանսիայի՝ Հայաստանի հանդեպ ունեցած անկեղծ նվիրումի վրա:
Ցանկանում եմ կրկին հայտնել մեր երախտագիտությունը մարդկության դեմ հանցագործությունների և մասնավորապես Հայոց ցեղասպանության դեմ պայքարի հարցում համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու Ֆրանսիայի պետության և անձամբ Ձեր հանձնառության համար»:
Ֆրանսիայի և Հայաստանի միջև ակտիվ են կապերը բոլոր մակարդակներում․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էմանյուել Մակրոնին

Ուղիղ հեռարձակում