Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով․ ԱԻՆ


Տեսարան Երևանից
Տեսարան Երևանից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ցերեկը, 15-19-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով։

Հուլիսի 14-ին՝ կեսօրից հետո Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 15-19-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր ցերեկը Երևանում սպասվում է 30-ից 32, երեկոյան՝ 26-ից 28 աստիճան տաքություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG