Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը շվեդ պաշտոնակցի հետ քննարկել է հայ-շվեդական օրակարգի մի շարք հարցեր


Սլովակիայում անցկացվող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մարգոտ Վալստրյոմի հանդիպումը:

Ըստ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջի, կողմերը մտքեր են փոխանակել հայ-շվեդական օրակարգի մի շարք հարցերի շուրջ և վերահաստատել երկկողմ հանձնառությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու այն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ:

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները բարձր են գնահատել մարդու իրավունքների օրակարգ ունեցող կազմակերպությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդում, ԵԱՀԿ-ում, ԵՄ Արևելյան գործընկըրության շրջանակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաջող զարգացող համագործակցությունը։

Մարգոտ Վալստրյոմի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ առկա իրավիճակը, Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG