Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենի հետ քննարկել է ժողովրդավարական բարեփոխումների խթանման հարցեր


Սլովակիայում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 8-ին հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։

Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն անրադադարձել են Հայաստանում անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ այս առնչությամբ բարձր գնահատելով ընտրական ցիկլի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ սերտ համագործակցությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում իրականացվող մարդու իրավունքների խրախուսման և ժողովրդավարական հաստատությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների շուրջ, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում։

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ` ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու մեր ձեռքբերումների ամրապնդմանը:

Երկուստեք առանձնահատուկ կարևորվել են ԵԱՀԿ հանձնառությունների շրջանակներում այս ուղղություններով համագործակցության առավել ամրապնդումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG