Մատչելիության հղումներ

Իրանը թող զգուշանա. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ մեծացնում են ուրանի հարստացման ծավալները` հատելով 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով սահմանված վերին շեմը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել պաշտոնական Թեհրանին զգույշ լինել:

«Լավ կլինի, եթե Իրանը զգուշանա, քանի որ նրանք ուրանը մեկ նպատակով են հարստացնում: Ես չեմ ասի այժմ, թե որն է այդ նպատակը, սակայն դա լավ նպատակ չէ: Նրանք պետք է զգույշ լինեն», - հայտարարում էր Թրամփը:

Ուրանի հարստացումը վերսկսելու մասին Իրանի իշխանությունները հայտարարեցին կիրակի օրը Թեհրանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Երկրի Ատոմային էներգիայի գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին նշում էր, որ ուրանի հարստացման համար 2015-ի համաձայնագրով սահմանված վերին շեմը իրանցի գիտնականները կհատեն արդեն այսօր առավոտյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG