Մատչելիության հղումներ

Շաբաթավերջին կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի


Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-8-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-8-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG