Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ:
«Մեր երկու ժողովուրդները կապված են բարեկամությամբ և գործընկերությամբ, որոնք ամուր հիմք են՝ հետագայում ևս հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ասված է նախագահի ուղերձում:
Արմեն Սարգսյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողություններ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Բելառուսի ժողովրդին՝ բարօրություն ու բարգավաճում: