Երևան ֊ Սևան ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության հին հենակետի մոտակայքում, այս գիշեր տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» և «Volkswagen Golf 5» մակնիշի ավտոմեքենաները:
«Volkswagen Golg5» մեքենայի երեք ուղևորները զոհվել են, իսկ վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն, տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Փրկարարները «BMW X5» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Հ.Հ.-ին, ուղևորներ՝ Ն.Հ.-ին (2010 թ.), Ա. Ս.-ին (2008 թ.) և Ա.Մ.-ին (1954 թ.), ովքեր հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: