Մատչելիության հղումներ

Ջոն Բոլթոնն Իրանին զգուշացրել է «ԱՄՆ-ի խոհեմությունը չընկալել որպես թուլություն»


ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ
ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը զգուշացրել է, որ Իրանը սխալմամբ «թուլություն չընկալի ԱՄՆ-ի խոհեմությունն ու հայեցողությունը»:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս պահին միայն կանգնեցրել է հարվածները: Նրա մեկնաբանությունը հաջորդում է Իրանի թիրախներին ամերիկյան հարվածները վերջին պահին կասեցնելու՝ Թրամփի հայտարարությանը:

Հունիսի 23-ին Երուսաղեմում կայացած Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մամուլի համատեղ ասուլիսում Բոլթոնը նաև անդրադառնալով տարածաշրջանի իրավիճակին՝ ասել է, թե «ոչ մեկը Իրանին Մերձավոր Արևելքում որսորդության արտոնագիր չի շնորհել»:

Դոնալդ Թրամփը հունիսի 21-ին հաստատեց, որ պատրաստ է եղել հարվածել Իրանին՝ ամերիկյան անօդաչու սարքը կործանելու համար, սակայն վերջին պահին հրաժարվել է այդ մտքից: «Հնարավոր կորուստները համարժեք չէին», - Twitter-ում պնդել է Սպիտակ տան ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG