Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ


Չինաստանի նախագահ Սի Ծինփին, արխիվ
Չինաստանի նախագահ Սի Ծինփին, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա առթիվ:

ՀՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը:

«Վստահ եմ, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների», - ընդգծել է Արմեն Սարգսյանը և նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք մաղթել գործընկերոջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG