Մատչելիության հղումներ

Տոնոյանն ընդգծում է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի կողմից Հայաստանի Զինված ուժերում, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքն է ներկայացրել հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանը այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, քննարկվել են, մասնավորապես, զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների տրամադրման, անձնակազմի սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու ծրագրերը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարների իրականացման նոր, արդյունավետ լուծումներ գտնելու տարբերակներ:

Երախտագիտություն հայտնելով բոլոր բարերարներին Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի գործունեությանը մասնակցելու համար, նախարարն ընդգծել է հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը:

Երկուստեք կարևորվել է իրականացվող ծրագրերի շարունակական, համակարգված և կենտրոնացված բնույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG