Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերն է՛լ ավելի են ամրացել, ինչն իր արտացոլումն է գտնում ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանային միությունների շրջանակում:

«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև բարեկամությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայի՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և մեր երկրների միջև գործընկերային փոխգործակցության ընդլայնման համար», - ասված է ուղերձում:

Արմեն Սարգսյանը Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:

Ռուսաստանի պետական տոնի առթիվ երկրի նախագահին և վարչապետին շնորհավորական ուղերձներ է հղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG