Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտադիր է S-400-ները Թուրքիա հասցնել հուլիսին


Ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր, արխիվ
Ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր, արխիվ

Ռուսաստանը երեկ հայտարարել է, որ մտադիր է իր S-400 (C-400) հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիա հասցնել հուլիսին։

Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը երեքշաբթի օրը Մոսկվայում լրագրողներին ասել է. - «Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները տվյալ համատեքստում ժամանակին կատարվում են, երկու կողմից էլ խնդիրներ չկան»:

Հարցին, թե արդյո՞ք հակահրթիռային համակարգերը Թուրքիա կհասնեն հուլիսին, Ուշակովը պատասխանել է. - «Այո, ինչպես պլանավորել ենք»:

Պաշտոնական Վաշինգտոնը, հիշեցնենք, Անկարայից պահանջել է հրաժարվել ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելու գործարքից՝ վերջնական որոշում ընդունելու համար ժամանակ տալով մինչև հուլիսի 31-ը: Եթե Անկարան չհրաժարվի այդ գործարքից, ապա Վաշինգտոնը կչեղարկի F-35 կործանիչները Թուրքիային վաճառելու համաձայնագիրը և հարակից ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG