Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը վերջնաժամկետ է դրել Թուրքիայի առաջ՝ S-400-ների գործարքից հրաժարվելու պահանջով


Ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համալիրներ, արխիվ
Ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համալիրներ, արխիվ

Վաշինգտոնը վերջնաժամկետ է դրել Թուրքիայի առաջ՝ պահանջելով մինչև հուլիսի 31-ը ետ կանգնել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության միջոցների գործարքից:

«Դուք դեռ հնարավորություն ունեք փոխել ձեր դիրքորոշումը», - թուրք գործընկերոջը գրել է Ամերիկայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը:

Հակառակ դեպքում, ըստ պաշտոնական նամակի, Թուրքիան այլևս չի մասնակցի ամերիկյան F-35 կործանիչներին վերաբերող փաստաթղթերի քննարկմանը, Ամերիկայում F-35-ի վերապատրաստում անցնող թուրք օդաչուներն էլ կվտարվեն երկրից:

«Մենք ուզում ենք շատ հստակ ներկայացնել մեր դիրքորոշումը և հավաստիանալ, որ թուրքերը հասկանում են՝ Ամերիկան պատրաստ է աջակցել նրանց օդային պաշտպանությանը, բայց ռուսական S-400-ները մեր F-35-ների հետ չեն կարող համատեղվել», - հայտարարել է պաշտպանության փոխնախարար Էլլեն Լորդը:

Պաշտոնական Անկարան դեռ այս հայտարարություններին չի արձագանքել, ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս պնդել էր՝ ռուսների հետ գործարքը վերանայման ենթակա չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG