Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին, որը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում անցած գիշեր Աթենքում 3:2 հաշվով հաղթեց Հունաստանի ընտրանուն:
«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով», - գրել է Փաշինյանը:
Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը Երևանում 3:0 խոշոր հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնի թիմին: Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրից հետո Հայաստանը երրորդ հորիզոնականն է զբաղեցնում J խմբում: