Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»․ Ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու ավանդույթը քայլ առ քայլ ամրակայվում է


«Ժառանգության» նախագահ Անդրանիկ Գրիգորյան, արխիվ
«Ժառանգության» նախագահ Անդրանիկ Գրիգորյան, արխիվ

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հունիսի 9-ի ընտրությունները հավաստեցին հայաստանյան նոր իշխանության պատրաստակամությունը՝ կառուցելու քաղաքական մենաշնորհներից զերծ ժողովրդավարական պետություն, այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը:

Կուսակցությունն արձանագրում է, որ «ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու ավանդույթը, ի հեճուկս հին համակարգի դիմադրության և կենսունակության, Հայաստանում քայլ առ քայլ ամրակայվում է»: «Մեր պետության մեջ աստիճանաբար իշխող է դառնում այն համոզումը, որ օրինական իշխանության ձևավորման միակ ուղին ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, արդար ընտրությունների ապահովումն է», - ասված է հայտարարությունում:

«Ժառանգություն»-ը ողջունում է ընտրական գործընթացների նկատմամբ «վարչապետի ցուցաբերած առողջ մոտեցումն ու ամեն գնով իշխանության չհասնելու մեծամասնության քաղաքական կամքը»:

Այդուհանդերձ, կուսակցությունը նշում է, որ «անցած ընտրությունները հերթական անգամ բացահայտեցին գործող Ընտրական օրենսգրքի թերի կողմերը, ինչպես նաև նոր իրավիճակը համարժեք գնահատելու անկարողությունը առանձին պաշտոնյաների կողմից», և ևս մեկ անգամ կոչ է անում օրենսդիր և գործադիր իշխանություններին «քաղաքական հետևողականություն դրսևորել՝ ավարտին հասցնելով Ընտրական օրենսգրքի և դրա հետ սերտորեն առնչվող օրենքների փաթեթի տապալված բարեփոխումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG