Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ, այս անգամ սև ցուցակում են հայտնվել Իրանի խոշորագույն նավթաքիմիական հոլդինգը՝ Persian Gulf Petrochemical Industries-ն (PGPIC) ու դրա մոտ չորս տասնյակ դուստր ձեռնարկությունները:

Նահանգների ֆինանսների նախարարար Սթիվեն Մնուչինը պնդել է, թե այս ոլորտից ստացվող շահույթի մեծ մասը բաժին է հասնում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որն ամիսներ առաջ Վաշինգտոնը ճանաչել էր որպես ահաբեկչական կազմակերպություն:

Մեծացնելով տնտեսական ճնշումը Իրանի նկատմամբ՝ Միացյալ Նահանգների առաջնորդը միաժամանակ հայտարարում է, թե պատրաստ է բանակցել այդ երկրի նախագահի հետ՝ առկա տարաձայնությունները կարգավորելու համար: Թեհրանն այսօր պնդել է՝ վերջին պատժամիջոցները ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփն իր խոսքերում անկեղծ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG