Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե պատրաստ է բանակցել Իրանի նախագահի հետ, չբացառելով, որ Ամերիկան կարող է նաև ռազմական գործողություններ ձեռնարկել այդ երկրի դեմ:
«Իրանը աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ պետությունն էր, երբ ես եկա իշխանության, և չի բացառվում, որ շարունակում է մնալ այդպիսին», - ասել է Սպիտակ տան ղեկավարը ITV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Երկու երկրների հարաբերությունները էլ ավելի սրվեցին անցած տարվանից, երբ նախագահ Թրամփը Միացյալ Նահանգները դուրս բերեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին ստորագրված համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: