Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 250 անգամ, արձակվել է 2500 կրակոց


Հայկական ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայկական ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 4-ին ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (25 արկ)։

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG