Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանիի երդման արարողությունը տեղի կունենա այսօր կեսգիշերին՝ քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի չգործող կայարաններից մեկում։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Մամդանիի երդման արարողությունը կայանալու է Old City Hall կայարանում, որ դադարել է ուղևորներին սպասարկել նախորդ դարի կեսերին և զբոսաշրջիկների համար իր դռները բացում է տարին միայն մի քանի անգամ։
«Հին կայարանից Մամդանին կտեղափոխվի Նյու Յորքի քաղաքապետարանին հարող հրապարակ, որտեղ հանդես կգա ծրագրային ճառով»,-հաղորդում է Reuters-ը։
Ամերիկյան աղբյուրների տեղեկություններով՝ Մամդանիի երդմնակալության արարողությանը շուրջ 4 հազար մարդ է ներկա գտնվելու։