Մատչելիության հղումներ

Հունիսի 8-ին Մյասնիկյան պողոտայի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի. քաղաքապետարան


Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարան

Հունիսի 8-ին` վառ առավոտից Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող հատվածը ժամանակավորապես փակ կլինի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Հունիսի 8-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի», - ասված է հաղորդագրությունում:

Պատճառվող անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG