Մատչելիության հղումներ

Թրամփը կոչ է անում Լոնդոնին՝ բանակցությունների անբարենպաստ ընթացքի դեպքում ԵՄ-ն լքել առանց որևէ համաձայնագրի


իացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
իացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում Մեծ Բրիտանիայի իշխանություններին ԵՄ-ն լքել առանց որևէ համաձայնագրի:

«Եթե բանակցությունների ընթացքում չեք ստանում այն, ինչ ցանկանում էք, հարկավոր է պարզապես լքել բանակցային գործընթացը», - Sunday Times պարբերականին տված հարցազրույցում նշել է Թրամփը` հավելելով նաև,որ Լոնդոնը չպետք է վճարի այն 50 միլիարդ դոլարը, որ նախատեսված է ԵՄ-ն լքելու դեպքում:

«Դա շատ մեծ գումար է: Անձամբ ես դա չէի վճարի», - նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի այս հայտարարությունները հրապարակվել են Մեծ Բրիտանիա կատարելիք այցից հաշված ժամեր առաջ:

Դոնալդ Թրամփը պետական այցով Միացյալ Թագավորություն կժամանի հունիսի 3-ին:

Նախապես ենթադրվում էր, որ Միացյալ Թագավորությունը Եվրամիությունը կլքի մարտի վերջին: Բրիտանացի խորհրդարանականները, սակայն, այդպես էլ չկարողացան հաստատել Բրյուսելի հետ կնքված համաձայնագրի տեքստը, և «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը հետաձգվեց մինչև հոկտեմբեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG