Մատչելիության հղումներ

200 հազար անապահովների անվճար դեղորայք կհատկացվի. Կառավարությունը հաստատեց ԱՆ նախագիծը


Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30-ից բարձր անապահովության միավոր ունեցող թվով շուրջ 200 հազար հոգու կհատկացվի անվճար դեղորայք՝ առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով. Առողջապահության նախարարության ներկայացրած նախագիծը Կառավարությունը հաստատեց այսօրվա նիստում։

«Նախկինում այս խումբը չի եղել անվճար փոխհատուցումների ցանկի մեջ։ Այն կիրականացվի 1 միլիարդ 115 միլիոն դրամի շրջանակներում։ Նախագծով ավելացվում է նաև երկու նոր հիվանդություն, որոնք նախկինում չեն փոխհատուցվել՝ հիպոֆիզային գաճաճություն և վիրուսային հեպատիտ C հիվանդությունը։ Այս երկու հիվանդությունների փոխհատուցումը կկատարվի 2020 թվականից։ Հնարավոր է, որ հեպատիտ C-ի փոխհատուցումն այս տարվանից սկսի՝ կախված մեր տնտեսումներից, եթե այս տարի գնումների արդյունքում լինեն տնտեսումներ։ Գաճաճության համար հավելյալ կնախատեսվի 90 միլիոն դրամ, հեպատիտ C-ի համար՝ 85 միլիոն դրամ», - ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Փաստորեն 200 հազար մարդ, որ նախկինում չեն ստացել այս ծառայությունը, հիմա պետության հաշվին ստանում են առողջապահական նոր ծառայություն», - արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG