Մատչելիության հղումներ

«Մերօրյա Հայաստանում ընտրակաշառքը բացառված է». Ոստիկանությունը ՏԻՄ ընտրություններին ուժեղացված ծառայություն կիրականացնի


ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան, արխիվ
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան, արխիվ

Եթե լինեն արկածախնդիրներ, որոնք Կոտայքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու անգամ փորձ կանեն, ոստիկանության կողմից կստանան համարժեք պատասխան, հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ մայիսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Օսիպյանը նշել է՝ անցած տարի ոստիկանությունը մի շարք համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արդեն ապացուցել է, որ մերօրյա Հայաստանում այդ արատավոր երևույթը բացառված է։

Ըստ հաղորդագրության, խորհրդակցության գլխավոր թեման՝ Կոտայքի մարզում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էին:

Օսիպյանը հանձնարարել է քարոզարշավին և ընտրությունների օրն իրականացնել ուժեղացված ծառայություն, բացառել հակաօրինական ցանկացած դրսևորում:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հունիսի 9-ին տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական և Արարատի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերի համայնքների ՏԻՄ արտահերթ ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG