Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի` հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Հորդանանի ժողովուրդները միմյանց կապված են ջերմ, բարեկամական ավանդույթներով, որի վառ ապացույցը Հորդանանում գոյություն ունեցող բազմադարյա հայ համայնքն է»:

«Լիահույս եմ, որ զարգացման մեծ ներուժ ունեցող հայ-հորդանանյան փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն», - նշված է Փաշինյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG