Մատչելիության հղումներ

Չեմ կարծում, որ Մերձավոր Արևելք նոր ստորաբաժանումներ ուղարկելու անհրաժեշտություն ծագի. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Սպիտակ տանը, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Սպիտակ տանը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Մերձավոր Արևելք ամերիկյան նոր ստորաբաժանումներ ուղարկելու անհրաժեշտություն կարող է ծագել: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է հինգշաբթի երեկոյան:

«Ես չեմ կարծում, որ մենք իրականում [Մերձավոր Արևելքում] նոր զորքերի կարիք կունենանք: Եթե դրա կարիքը լինի, ես իհարկե զորքեր կուղարկեմ: Իրանը շատ վատ ուղղությամբ է շարժվում: Նրանք այժմ բախվել են ֆինանսական շատ լուրջ խնդիրների, սղաճը այդ երկրում թերևս ամենաբարձրն է աշխարհում: Սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Իրանի շուրջ: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ մեզ հավելյալ ուժեր անհրաժեշտ լինեն: Բայց եթե հանկարծ նման անհրաժեշտություն ծագի, կուղարկենք այնքան զորք, որքան անհրաժեշտ է», - Սպիտակ տանը իր ելույթում հայտարարում էր Թրամփը:

Նախօրեին Reuters-ը հաղորդել էր, որ Պենտագոնը քննարկում է լրացուցիչ 5 հազար զինծառայող Մերձավոր Արևելք ուղարկելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG