Մատչելիության հղումներ

Պենտագոնը քննարկում է ևս 5 հազար զինծառայող Մերձավոր Արևելք ուղարկելու հարցը


Abraham Lincoln ավիակիրը ուղևորվում է Պարսից ծոց, արխիվ
Abraham Lincoln ավիակիրը ուղևորվում է Պարսից ծոց, արխիվ

ԱՄՆ-ի և Իրանի հետզհետե սրվող հարաբերությունների պայմաններում Պենտագոնը քննարկում է լրացուցիչ 5 հազար զինծառայող Մերձավոր Արևելք ուղարկելու հնարավորությունը:

Երեկ մի պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը, Reuters-ին հայտնել է, որ հայտը Պենտագոնին ներկայացրել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

Ըստ այդ աղբյուրի, դեռևս հայտնի չէ, թե արդյոք Պենտագոնը կբավարարի դիմումը:

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները խիստ սրվել են, երբ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա մայիսին հայտարարել է 2015 թվականի միջուկային պայմանագրից դուրս գալու մասին:

Իրանի և միջազգային վեց գերտերությունների կնքած այդ համաձայնագրով Իրանը պետք է սառեցներ միջուկային ակտիվությունն, իսկ վեց գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեին Իրանին ծանր հարված հասցրած տնտեսական պատժամիջոցները և վերականգնեին առևտրական կապերը:

Վաշինգտոնը ոչ միայն վերականգնել, այլև խստացրել է պատժամիջոցները:

Դրա հետևանքով Իրանում սոցիալական և տնտեսական ճգնաժամն է՛լ ավելի է սրվել:

Եվրոպան, Ռուսաստանը և Չինաստանը դեմ են 2015 թվականի միջուկային համաձայնագրի չեղարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG