Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, մայիսի 27-28-ը՝ առանց տեղումների եղանակ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Մայիսի 24-25-ի կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում, 26-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում մայիսի 24-25-ի կեսօրից հետո սպասվում է, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում։ Մայիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG