Մատչելիության հղումներ

ԱԺ խորհուրդը մերժել է Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու ԼՀԿ-ի նախաձեռնությունը


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ այսօր գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում խորհուրդը համաձայնություն չի տվել խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու պատգամավորների նախաձեռնությանը։

Խորհուրդն այն մերժել է ձայների 10 դեմ և 5 կողմ հարաբերակցությամբ, հաղորդում է ԱԺ տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչությունը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մայիսի 20-ին հանդես էր եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու կոչով՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG