Մատչելիության հղումներ

Լեզվի մասին Ուկրաինայի նոր օրենքի հարցով ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնելու Ռուսաստանի առաջարկը մերժվել է


ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 20-ը մայիսի, 2019թ․
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 20-ը մայիսի, 2019թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է լեզվի մասին Ուկրաինայի նոր օրենքի հարցով նիստ անցկացնելու Ռուսաստանի առաջարկը:

Քվեարկությունը տեղի է ունեցել երեկ՝ Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության օրը: Անվտանգության խորհրդի 15 անդամներից Ռուսասանի առաջարկին կողմ են քվեարկել միայն 4-ը:

Ուկրաինայի Գերագույն ռադան լեզվի մասին նոր օրենքն ընդունել է ապրիլին: Նոր օրենսդրության համաձայն՝ երկրի քաղաքացիները պետք է խոսեն մայրենի լեզվով, ուկրաիներենը պարտադիր է դարձել պետծառայողների, բժիշկների, ուսուցիչների և իրավաբանների համար։ Ավելացել են Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի ուկրաիներեն լեզվով հեռարձակվող ծրագրերը։ Օրենքը խախտողների համար տուգանքներ են նախատեսված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG