Մատչելիության հղումներ

Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է լեզվի մասին օրենսդրական փոփոխությունները


Ուկրաինա - Ցույց Գերագույն ռադայի շենքի մոտ՝ ի պաշտպանություն քննարկվող օրինագծի, Կիև, 25-ը ապրիլի, 2019թ․
Ուկրաինա - Ցույց Գերագույն ռադայի շենքի մոտ՝ ի պաշտպանություն քննարկվող օրինագծի, Կիև, 25-ը ապրիլի, 2019թ․

Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է օրենսդրական փոփոխությունները, համաձայն որոնց «ամրագրվել են» ուկրաիներենի դիրքերը որպես «Ուկրաինայի պետական լեզու»։

Երկրի հեռացող նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, որ կստորագրի օրենքը և կհաստատի այն նախագահական նստավայրը լքելուց առաջ։

Սակայն նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է նախագիծը՝ այն անվանելով «արգելքների ու պատիժների» համակարգ, որը է՛լ ավելի կբարդացնի բյուրոկրատական գործընթացները, կավելացնի պետական ծառայողների թիվը՝ կրճատելու փոխարեն։ Ուկրաիներենի զարգացումն ու տարածումը երկրում խրախուսելու համար, ըստ նորընտիր նախագահի, պետությունը պետք է ստեղծի դրական օրինակներ։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ի պատասխան հայտարարել է, որ օրենսդրական այս նախաձեռնությունը երկիրը տանում է «բռնի ուկրաինականացման ճանապարհով»։

Նախագիծն ամրագրում է, որ Ուկրաինայի միակ պետական լեզուն ուկրաիներենն է, ինչպես նաև նախատեսում է տուգանել այն կազմակերպություններին, որոնց փաստաթղթերը չեն լինի պետական լեզվով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG