Մատչելիության հղումներ

Դատարան եկած Փաշինյանը ժողովրդին հորդորեց՝ «չմրսեք, չհիվանդանաք»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ այցելեԵրևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ իր կոչով ցույցի դուրս ելած քաղաքացիներին:

«Այն ինչ ունեմ ասելու՝ իմ ելույթում, ժամը 12-ին կասեմ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կոչին արձագանքեցին և ներողություն եմ խնդրում, որ այսօր բոլորին չեմ կարող գնալ այցելել», - ցուցարարներին դիմեց Փաշինյանը: - «Եվ ուզում եմ հույս հայտնել, որ չեք թրջվել, և եթե նույնիսկ թրջվել եք՝ չեք հիվանդանա», - հավելեց վարչապետը, քանի որ ցուցարարները առավոտից հավաքվել էին դատարանների մուտքերի մոտ՝ չնայած տեղացող առատ անձրևին:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակվելուց մեկ օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել դատարանների դռները, նաև տեղեկացրեց, որ 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG