17 մարդ է վիրավորվել Կահիրեում տուրիստական ավտոբուսի մոտ այսօր տեղի ունեցած պայթյունից, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաընկերությունը։
Ըստ աղբյուրի, ավտոբուսում եղել է 25 զբոսաշրջիկ՝ հիմնականում Հարավաֆրիկյան Հարնարապետությունից։
Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել այն պահին, երբ ավտոբուսն անցնելիս է եղել Եգիպտոսի Մեծ թանգարանի մոտով։ Պայթյունից վնասվել է նաև մեկ քաղաքային ավտոբուս։